ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին:
Համաձայն հրամանագրի` գիտության եւ կրթության զարգացման, մատաղ սերնդի ուսուցման ու դաստիարակության գործում ունեցած վաստակի համար եւ Ուսուցչի օրվա կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ են շնորհվել.
Գիտության վաստակավոր գործչի`
Ալբերտ Ալեքսանյանին
Արցախի պետական համալսարանի ընդհանուր եւ կիրառական ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Վաստակավոր մանկավարժի`
Աիդա Գրիգորյանին
<<Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան N 11 ավագ դպրոց>> պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն
Արեգա Իշխանյանին
<<Ստեփանակերտի Թ.Քամալյանի անվան պետական բժշկական քոլեջ>> պետական ոչ առեւտրային կազմակերպության դասախոս
Ռայա Մուսայելյանին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարության աշխատակազմի կրթության եւ գիտության վարչության պետ :