Բակո Սահակյանը վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչումներ է շնորհել
Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` օրինականության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար ԼՂՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամայիս Ավագյանին եւ փաստաբան Գարսեւան Միքայելյանին շնորհվել է ԼՂՀ վաստակավոր իրավաբանի պատվավոր կոչում: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի պաշտոնական կայքից: