1174 դիտում
19:00 04-10-2015
Ինչպես կարելի է փոխել աշխարհը
Քննադատությունը հասարակական առաջընթացի հիմնական գրավականն է: (Միայն միջնադարյան խավարում և բռնապետությունների ժամանակ է քննադատությունը եղել մի խումբ մարդկանց մենաշնորհը և ծառայել նրանց դիրքի և իրավունքների պահպանմանը:) Առաջընթացի վրա առանձնապես մեծ ազդեցություն է ունեցել մշակույթի քննադատությունը, որովհետև ցանկացած հասարակության հիմքը մշակույթն է: Այդ պատճառով մշակույթի քննադատությունը հանգեցրել է հասարակական համակարգային փոփոխությունների:
Ինչպե՞ս կարող էր քննադատությունը փոխել աշխարհը: Նախ հարկ է հասկանալ, թե ինչ է քննադատությունը: Ինչ-որ մշակութային երևույթ քննադատելու համար նախ պետք է վերլուծել այդ երևույթը հիմնովին և համակողմանիորեն (այսինքն՝ քննել): Այնուհետև գնահատել վելուծության արդյունքները հատվածաբար: Հետո այդ հատվածական արդյունքները ընդհանրացնել և տալ երևույթի ընդհանրական գնահատականը (այսինքն՝ դատել): Երևույթը գնահատելու համար պետք է ունենալ գնահատման չափանիշներ` նորմեր, կանոններ, օրենքներ, արժեքներ: Չափանիշները կարող են վերցվել անցյալից, ներկայից, ապագայից, կամ դրանց համադրմամբ:
Վերածնունդը սկսվել է այն ժամանակ երբ մի քանի խմբակներ և առանձին հեղինակություններ սկսել են քննադատել ոչ միայն տիրող հասարակական հարաբերությունների մշակույթը, այլ մշակույթն ընդհանրապես: Վերածննդի ժամանակ քննադատության չափանիշները վերցվել են անցյալից և ապագայից: Այսինքն՝ գնահատվել են անցյալի և ապագայի չափանիշների համադրմամբ: Արդյունքում առաջ են քաշվել նոր գաղափարներ, նպատակներ և երազանքներ որոնց ազդեցության տակ ստեղծվել են նոր մշակույթ, նոր երաժշտություն, նոր գրականություն, նոր տեխնոլոգիաներ, նոր գիտություններ, նոր պետություններ, նոր հասարակություններ, որոնց մեծ մասը կենսունակ է նաև այսօր: Այսինքն, քննադատության արդյունքում ստեղծված նոր որակի ստեղծագործությունները հեղափոխել ու հիմնովին փոխվել են աշխարհն ու իրականությունը:
Ցավոք ներկայում քննադատություն ասելով հասկանում են հրապարակային վատաբանություն, հանդիմանություն, բացասակական գնահատական: Այնինչ դրանք քննադատության հետ ոչ մի կապ չունեն: Կարելի է երևույթը քննադատել, առանց որևէ վատ կամ բացասական գնահատականի: Ինչպես նաև, եթե որևէ երևույթի տրվում են գնահատականներ, առանց հիմնովին և համակողմանի վերլուծելու, առանց գնահատման չափանիշներ հաստատելու, ապա դա քննադատություն չի, այլ սիրողական-մակերեսային վերաբերմունք, որի իրավունքն ունեն բոլորը, բացի մշակութաբանից և քննադատության թիրախի ոլորտի պրոֆեսիոնալից:
Եվ ուրեմն քանի դեռ մշակույթի մասին կարծիք հայտնողը հիմնովին-համակողմանի չի վերլուծում իրավիճակը և գաղափար-արժեք չի առաջարկում, այսինքն՝ չի քննադատում, այլ ընդամենը քծնում է, գոռգոռում կամ լաց լինում, ապա ոչինչ չի կարող փոխվել և չի կարող հաստատվել, նույնիսկ եթե բոլորն իր կողքին կանգնեն:
[b]Թաթուլ Մկրտչյան[/b]
Նմանատիպ նյութեր
2822 դիտում
23:13 06-09-2014
Հիանալի մուլտֆիլ այն մասին, թե ինչպես կարելի է փոխել ճակատագիրը. տեսանյութ
Այս բաժնից
880 դիտում
20:58 25-11-2024
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մակա Բոչորիշվիլիին Վրաստանի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
670 դիտում
20:31 25-11-2024
Այս տարի մեր քաղաքացիները Սևանա լճից կամովին են դուրս բերում իրենց որսագործիքները. նախարար
928 դիտում
20:18 25-11-2024
Սիսիանի տարածաշրջանում խիտ մառախուղ է