211652_close_icon

Ինչպես կնոջը չի կարելի հարցնել՝ քանի անգամ ես ամսվա ընթացքում ամուսնուդ դավաճանում, այնպես էլ սոցիոլոգիայում կան հարցեր, որոնք ուղղակի չի կարելի տալ. Ա. Ադիբեկյան

views-count8923 դիտում article-date 15:35 17-08-2016
Ինչպես կնոջը չի կարելի հարցնել՝ քանի անգամ ես ամուսնուդ ամսվա ընթացքում դավաճանում, այնպես էլ կան հարցեր, որոնք չի կարելի տալ սոցիոլոգին. թե՜ մեկը, թե՜ մյուսը, միևնույն է՝ չեն պատասխանի: Այսօր լրագրողներին որոշ մասնագիտական նրբություններ բացատրեց Ահարոն Ադիբեկյանը՝ անդրադառնալով կանանց ծխել-չխծելու թեմային: Ներկայացնելով կանանց շրջանում ծխելու վիճակագրությունը՝ Ա. Ադիբեկյանն ասաց, որ եթե նախկինում կանանց քիչ տոկոսն էր ծխում և ծխում էին մեծահասակները, ապա այժմ վիճակը փոխվել է հօգուտ ծխող կանանց երիտասարդացման և ավելացման. խոպանում ամուսիններ ունեցող, ինչպես նաև այրի ու միայնակ կանայք միայնությունը փոխարինում են սիգարետով: Կանանց ծխելու հարցում, ըստ Ադիբեկյանի, իր դերն ունի նաև գենդերային հավասարությունը, տվյալ դեպքում այն, որ կանայք ամեն ինչում ձգտում են նմանվել տղամարդկանց: Ահարոն Ադիբեկյանի՝ Հայաստանում կանանց ծխելու վերաբերյալ հարցումները երկու տարվա թարմության են, քանի որ նման սոցիոլոգիական հարցում պատվիրելու շահառուներ չկան: Իսկ 2014 թվականին արված հարցումներով , օրինակ՝ Հայաստանում կանանց 6%-ը ծխել է: Ըստ սոցիոլոգի՝ ծխող կանանց միավորում է մեկ բան՝ նրանք ծխող ծնողների զավակներ են:

Նմանատիպ նյութեր