211652_close_icon

Կարելի է առնվազն 5 խաղաղության պայմանագրեր կամ դաշնագրեր մեջբերել, որոնք փոխել են աշխարհը, սակայն դա խաղաղությունը ծաղրող կենացասածների խելքի բանը չէ. Արփի Դավոյանը` Իշխան Սաղաթելյանին

views-count478 դիտում article-date 19:03 19-08-2025
«Սաղաթելյան Իշխանը գրառում է կատարել, որտեղ շատ վստահ համոզում է, որ աշխարհում չի եղել, չկա և չի կարող լինել  որևէ խաղաղության պայմանագիր, որը իրոք խաղաղություն է բերել։Որպես օրինակ է ծառայեցնում Օսլոյի համաձայնագրերը` առանց հղում տալու, թե ինչու չիրականացան դրանք կամ ով, ինչու և ինչպես  խանգարեց խաղաղության հաստատմանը (գուցե չգիտե)։

Այս խոսակցության ժամանակ կարելի է առնվազն 5  խաղաղության պայմանագրեր կամ դաշնագրեր մեջբերել, որոնք փոխել են աշխարհը, սակայն այս պահին դա  խաղաղությունը ծաղրող կենացասածների խելքի բանը չէ։

Նման դիլետանտական մոտեցումը խաղաղությանը միտված ջանքերին և, ընդհանրապես, քաղաքական լուրջ հարցերին, մեկ անգամ ևս փաստում է, որ սույն դաշնակցականը և նրա նման մտածող բոլորը ուղղակիորեն մերժում են   Հայաստանի Հանրապետության զարգացումը, զորացումը և անկախությունը` փաթեթավորելով այն հայրենասիրության ճռճռան խոսքերով։ Իսկ, ի հեճուկս, ռազմատենչ սկեպտիկների, աշխարհի բոլոր ծայրերում ասում են, որ խաղաղության պայմանագրերը փոխում են կյանքը  ավելի շատ, քան պատերազմը, քանի որ դրանք են սահմանում այն կանոնները, որոնցով պիտի շարունակել ապրել։

Նմանատիպ նյութեր