1528 դիտում
23:56 03-10-2015
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասին իրազեկման միջոցառում՝ ԼՂՀ Ազգային ժողովում
Հոկտեմբերի 3-ին ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի եւ նույն հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի հանդիպումն Արցախի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է Արցախում ՀՀ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի հանդեպ հետաքրքրությունը եւ այս տեսանկյունից կարեւորել է նշված թեմային իրազեկումը Արցախի պետական եւ հանրային շրջանականերին:
Գագիկ Հարությունյանի բանախոսությունը նվիրված էր սահմանադրական կարգի տեսությանն ու միջազգային փորձին, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտությանը, առաջարկվող հայեցակարգին ու ներկայացված նախագծին: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ նույնիսկ անկախ բարեփոխումների վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից, քննարկումների ընթացքը կարեւոր է հայ իրականության մեջ սահմանադրական մտածողության ու մշակույթի զարգացման տեսանկյունից:
Գագիկ Ղազինյանի ելույթի թեման հիմնականում վերաբերում էր դատական համակարգում առաջարկվող բարեփոխումներին, դրանց հիմնավորումներին եւ գործող կարգի հետ նախագծի համեմատությանը:
Հանդիպման ավարտին բանախոսները պատասխանել են հանդիպման մասնակիցների հարցերին եւ անհրաժեշտ պարզաբանումներ տվել բարձրացված թեմաներով:
ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
22:16 19-02-2016
ԼՂՀ Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումները շարունակվում են
3451 դիտում
22:55 25-03-2016
ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
Այս բաժնից
844 դիտում
16:29 31-01-2025
Վաշինգտոնում կործանված ուղղաթիռի ղեկին փորձառու կին օդաչու է եղել
826 դիտում
10:37 31-01-2025
Պոտոմակ գետից դուրս են բերվել Վաշինգտոնում կործանված ինքնաթիռի «սև արկղերը». ABC
925 դիտում
23:57 30-01-2025
Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերը պետք է ազատ արձակվեն. Կանադայի ԱԳ նախարար