211652_close_icon
views-count370 դիտում article-date 22:57 20-10-2026

ՌԴ-ն Թրամփի վարչակազմից որևէ հրաշք չի սպասում պատժամիջոցների հարցում․ Լավրով

Ռուսաստանը կտեսնի, թե ինչ են առաջարկում Ուիթքոֆը և Քուշները, բայց քաղաքական զիջումներ չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մոսկվան պատրաստ է վերսկսել հարաբերությունները Արևմուտքի հետ, բայց 2022 թվականից առաջ եղած ստատուս քվոն չի կրկնվի։ Ռուսաստանը պատրաստ է տնտեսական գործարքների, բայց առանց քաղաքական զիջումների։ Ռուսաստանի իշխանությունները Թրամփի վարչակազմից որևէ հրաշք չեն սպասում պատժամիջոցների հարցում»,- նշել է Լավրովը։

Լավրովը նաև կոչ արեց չհիանալ Թրամփի կողմից պատժամիջոցների օրենքը չկիրառելու որոշմամբ։

Նմանատիպ նյութեր