1230 դիտում
22:16 19-02-2016
ԼՂՀ Ազգային ժողովում Սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումները շարունակվում են
ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում փետրվարի 19-ին տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների թեմայով քաղաքական խորհրդատվությունների երկրորդ հանդիպումը, որին մասնակցել են «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական եւ Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ նշված թեմայով քաղաքական խորհրդատվությունների առաջին փուլը տեղի է ունեցել փետրվարի 4-ին, որի ժամանակ հանդիպման մասնակիցները պայմանավորվել էին երկշաբաթյա ժամկետում մշակել ու ներկայացնել կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ:
Երկրորդ հանդիպման ժամանակ ներկա քաղաքական կուսակցությունների պատասխանատուները ներկայացրել են իրենց տեսակետները, որին հետեւել է մտքերի փոխանակություն՝ խորհրդատվությունները շարունակելու հարցով:
Առաջիկայում քաղաքական կուսակցությունները կհայտարարեն սահմանադրական բարեփոխումների գործընթացը սկսելու հաջորդ քայլերի մասին:
Նմանատիպ նյութեր
1525 դիտում
23:56 03-10-2015
ՀՀ Սահմանադրական բարեփոխումների մասին իրազեկման միջոցառում՝ ԼՂՀ Ազգային ժողովում
3448 դիտում
22:55 25-03-2016
ԼՂՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը
989 դիտում
18:42 03-07-2014
Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումները շարունակվում են
Այս բաժնից
1381 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան
1678 դիտում
21:30 31-01-2025
ՊԵԿ-ը շարունակում է ներկայացնել՝ ինչպես լրացնել եկամուտների տարեկան հայտարարագիրը