211652_close_icon
views-count577 դիտում article-date 14:52 20-10-2026

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ հակամարտությունում գործել է ինքնապաշտպանության շրջանակում

ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանը լիարժեք օգտագործել է բոլոր հասանելի միջոցները՝ ինքնապաշտպանության իր իրավունքն իրականացնելու համար, սակայն ընդգծում է, որ չի ձգտում պատերազմի և հույս ունի խաղաղության հասնել:

Այս մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը Դուշանբեում Շանհայի համագործակցության կազմակերպության կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

«ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը իրացրեց ինքնապաշտպանության իր իրավունքը, բայց միևնույն ժամանակ ևս մեկ անգամ ցույց տվեց, որ չի ձգտում պատերազմի և անկայունության, միշտ նախընտրելով խաղաղությունը բախումից», – նշել է նա։

Նմանատիպ նյութեր