Ռոնալդինյոն ավտովթարի է ենթարկվել. տեսանյութ
Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ռոնալդինյոն ճանապարհա-տրանսպորտային վթարի մեջ է հայտնվել, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ռոնալդինյոն մեկնելիս է եղել Պորտու-Ալեգրի՝ իր մոր ծննդյան տարեդարձին: Մեքենան վարել է նրա անձնական վարորդը, որը ճանապարհին կորցրել է կառավարումը և մեքենան հայտնվել է ճանապարհամերձ տարածքում:
Միջադեպի արդյունքում ոչ-ոք չի տուժել, իսկ ահա շահել է ականատեսներից մեկը, որը Ռոնալդինյոյի հետ անմիջապես «սելֆի» է արել, հայտնում է NDTV հեռուստաընկերությունը:



