Ռոնալդինյոն իր առաջին գոլն է խփել «Կերետարո»-ի կազմում. տեսանյութ
Բրազիլացի հանրահայտ խաղացող Ռոնալդինյոն իր առաջին գոլն է խփել «Կերետարո»-ի կազմում, որտեղ տեղափոխվել է սեպտեմբերի սկզբին:
Մեքսիկայի առաջնության հերթական տուրում «Գվալդախարա»-ի հետ կայացած խաղի 6-րդ րոպեին 2002 թվականի աշխարհի չեմպիոնը իրացրել է 11 մետրանոց հարվածը: Արդյունքում Ռոնալդինյոյի թիմը մրցակցին հաղթել է 4:1 հաշվով:
Նշենք, որ մեքսիկական թիմի կազմում իր նորամուտի խաղում բրազիլացին չէր կարողացել դիպուկ իրացնել 11 մետրանոց հարվածը: