Ռոնալդինյոն թողարկել է իր առաջին երգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի հավաքականի և «Բարսելոնայի» նախկին լեգենդար կիսապաշտպան Ռոնալդինյոն առաջին քայլն է կատարել երաժշտական կարիերայում:
37-ամյա ֆուտբոլիստը թողարկել է «Sozinho» երգը, որը թարգմանաբար նշանակում է «միայնակ»: Նշենք, որ նա առայժմ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին:
Ռոնալդինյոյի վերջին ակումբը «Ֆլումինենսեն» էր, որտեղ նա հանդես էր գալիս 2015 թվականին:



