Ռոնալդինյոն պենտա-տրիկ է ձևակերպել Հնդկաստանի ֆուտզալի առաջնության մեկնարկային խաղում. տեսանյութ
Հնդկաստանի ֆուտզալի առաջնության 2-րդ տուրում լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր Ռոնալդինյոն իր նորամուտը նշեց «Գոայի» կազմում:
«Բանգալորի» հետ խաղում (7:2) բրազիլացին 5 գոլի հեղինակ դարձավ` մեծագույն հաճույք պատճառելով երկրպագուներին:
Նշենք, որ մրցաշարին մասնակցելու համար Ռոնալդինյոն կստանա 500 հազար դոլար: