211652_close_icon
views-count16061 դիտում article-date 12:00 03-10-2015

Ինչո՞ւ էր գեներալ Մանվել Գրիգորյանը 9 օրով մեկնել Ֆրանսիա եւ ի՞նչ հաղթական նորությամբ է վերադարձել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ, Զորավար, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը երեկ՝ հոկտեմբերի 2-ին վերադարձել է Ֆրանսիայից։ Մեզ հաջողվեց պարզել, որ 9 օր էր, ինչ նա գտնվում էր Ֆրանսիայում եւ այնտեղ էր մեկնել՝ բժշկական ստուգման նպատակով եւ ուրախալին այն է, որ այս հարցում եւս նա հաղթանակած է վերադարձել. երբեմնի վտանգավոր հիվանդությունից ոչ մի հետք չի մնացել, եւ գեներալը իր կամային հատկություններով հիվանդությանն էլ է վերջնականապես հաղթել։ Հիշեցնենք, որ նա նախորդ տարի վիրահատվել էր Ֆրանսիայում: Թեեւ բժիշկներն ասել էին, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է եւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն գեներալը հերթական բուժզննության պետք է ենթարկվի: Հայտնել էինք,որ մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիայում կմնա 10 օր եւ հետազոտությունից հետո կվերադառնա Հայաստան:

Նմանատիպ նյութեր