Գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնել է Ֆրանսիա. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը շաբաթ օրը կրկին մեկնել է Ֆրանսիա՝ հետազոտվելու նպատակով։ Նա այնտեղ կմնա մեկ շաբաթ։ Ֆրանսիայում վիրահատվելուց և քիմիաթերապիայի կուրսեր անցնելուց հետո սա պարտադրված հետազոտություն է, որից պարզ կդառնա՝ գեներալի առողջական վիճակը բարելավման միտում ունի՞, թե՞ հակառակը։
Հիշեցնենք, որ անցած տարի Ֆրանսիայում նա թոքի քաղցկեղի դեմ վիրահատություն է տարել, որը բարեհաջող էր անցել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։