Գեներալ Մանվել Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով առավոտյան կմեկնի Ֆրանսիա
[b]SHAMSHYAN.com[/b]-ի տեղեկություններով` գեներալ, ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը վաղը առավոտյան առողջական խնդիրների պատճառով կմեկնի Ֆրանսիա:
Հիշեցնենք, որ նա նախորդ տարի վիրահատվել էր Ֆրանսիայում: Թեեւ բժիշկներն ասել էին, որ նրա առողջական վիճակն արդեն լավ է եւ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նա հերթական բուժզննության պետք է ենթարկվի:
Մեր տեղեկություններով՝ Մանվել Գրիգորյանը Ֆրանսիայում կմնա 10 օր եւ հետազոտությունից հետո կվերադառնա Հայաստան: