1114 դիտում
18:06 02-10-2015
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ին
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր:
ՀՀ մշակույթի նախարարությունը կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, Գրադարանավարի օրվա կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ երեկոյան:
Միջոցառումներին իրենց տարաբնույթ ծրագրերով մասնակցում են Հայաստանի Հանրապետության շուրջ 70 գրադարաններ:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև մեկ անգամ ևս արժևորել մշակութային ժառանգության պահպանության գործում իրենց ուրույն տեղը զբաղեցնող գրադարանային ոլորտի վաստակաշատ աշխատակիցներին` արժանացնելով խրախուսական պարգևների:
Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ին` «Դարձիր գրադարանի բարեկամ» կարգախոսով, որի նպատակն է նպաստել սահմանամերձ համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին:
Նմանատիպ նյութեր
1320 դիտում
12:49 03-10-2014
«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ կանցկացվի «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը
1913 դիտում
23:36 05-09-2019
«ՆերՈւժ» սփյուռքի ստարտափ ծրագիրն այս տարի դեկտեմբերին կանցկացվի 2-րդ անգամ
1863 դիտում
16:49 10-10-2019
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 11-րդ փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 24-29-ը
Այս բաժնից
1321 դիտում
11:28 07-01-2025
Ծովինար Թադեւոսյանը կնշանակվի ԱՆ Քրեակատարողական ծառայության պետ
751 դիտում
10:45 07-01-2025
Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը՝ «Ոսկե Գլոբուսի» կարմիր գորգին