1323 դիտում
12:49 03-10-2014
«Գրադարանավարի օրվա» կապակցությամբ կանցկացվի «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը
ՀՀ կառավարության որոշմամբ 2004 թվականից Հայաստանի Հանրապետությունում ամեն տարի` հոկտեմբերի 7-ին, նշվում է «Գրադարանավարի օր» տոնը, որը յուրօրինակ հարգանքի և մեծարման դրսևորում է ոլորտի աշխատակիցների նկատմամբ:
ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, «Գրադարանավարի օրվա» կապակցությամբ` արդեն հինգերորդ տարին անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը:
Ավանդույթի համաձայն, այս տարի այն ևս կնշվի հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը. հոկտեմբերի 4-ին, ժամը 18:00-23:00-ն Հայաստանի Հանրապետության բազմաթիվ գրադարաններ բաց կլինեն ընթերցողների համար:
Ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
18:06 02-10-2015
«Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 3-ին
852 դիտում
12:46 07-10-2022
Գրադարանավարի օրվա առթիվ Շիրակի մարզպետն այցելել է մարզային գրադարան
967 դիտում
22:44 09-10-2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ պարգևատրել է գրադարանների աշխատակիցներին
Այս բաժնից
976 դիտում
10:06 08-01-2025
Արտոնյալ պայմաններով Հայաստան ներկրվող էլեկտրամոբիլների քվոտան պահպանվել է, փոխվել է դրա բաշխման սկզբունքը
1021 դիտում
22:00 07-01-2025
Ալիևը հայտարարել է, թե պետք է շարունակեն սահմանազատումը․ հունվարին սահմանին հանդիպում են նախաձեռնել