ԼՂՀ ՊՆ-ն հերքում է հայկական զինուժի զոհերի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից հոկտեմբերի 1-ին և 2-ին ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների շնորհիվ կանխվել է հայկական ստորաբաժանումների տեղաշարժը, ինչի արդյունքում հայկական կողմն ունեցել 2 զոհ և վիրավորներ, հերթական ապատեղեկատվություն է: Այս մասին տեղեկացնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջև դրված մարտական խնդիրը և շարունակում առաջնագծում իրենց կամքը թելադրել հակառակորդին:
[b]Պաշտպանության բանակը կորուստներ և վիրավորներ չունի:[/b]