ԼՂՀ ՊՆ-ն հերքում է անօդաչուի մասին Ադրբեջանի տարածած տեղեկությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկությունն առ այն, թե իբր իրենց զինուժի կողմից խփվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հերթական հերյուրանքն էր տարածել, թե ադրբեջանական ԶՈՒ-ն շփման գծի՝ Աղդամի ուղղությամբ թռչող Inspire1 անօդաչու է հարվածել, որը պատկանում է հայկական կողմին: