211652_close_icon
views-count1728 դիտում article-date 10:21 02-10-2015

Օֆշորի գործով դատարանում հնչել է Կճոյանի անունը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ը գրում է. «ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված հայտնի օֆշորային սկանդալի գործով երեկ տեղի ունեցող դատական նիստի ընթացքում գործով վկա, ԱՄՆ 70-ամյա քաղաքացի Արփիկ Բալյանը ուշագրավ բացահայտում է արել։ Ցուցմունք տալով, գործով վկան ասել է, որ ճանաչել է գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանին և նրա առաջարկով մեկնել է Կիպրոս, որ օգնի նրան Կիպրոսում ադամանդի հանքի շահագործման վերաբերյալ պայմանագրեր կնքել։ Այնտեղ հասկացել է, որ գործընթացին ներգրավված է ևս մեկ ընկերություն, որի վերաբերյալ փաստաթղթերում տեսել է ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ Կճոյանի անձնագրերի պատճենը։ Վկան Սուքիասյանին հարցրել է, թե Տիգրան Սարգսյանը տեղյա՞կ է այդ մասին, Սուքիասյանը պատասխանել է՝ ոչ։ Այն հարցին, թե ինչ կարգով է անձնագրի պատճենը հայտնվել Սուքիասյանի մոտ, վերջինը պատասխանել է՝ Կճոյանի միջոցով, նա բերել է և իր, և վարչապետի անձնագրերի պատճեները»։

Նմանատիպ նյութեր