211652_close_icon
views-count6767 դիտում article-date 10:15 20-06-2014

Կենտրոնի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնի օֆշորի գործով նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «զինակցին» կալանավորեց. նրան տեղափոխեցին КГБ-ի «պադվալ»

Երեկ՝ հունիսի 19-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ դատական նիստ էր: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել է և տեղափոխվել է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ: Հիշեցնենք, որ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախություն), 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր գույքային վնաս պատճառելը) և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը) հատկանիշներով: Հիշեցնենք, որ այս տարվա հունիսի 3-ին նրան Վրաստանից Հայաստան արտահանձնումը թույլատրել է Վրաստանի Արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Ա. Սուքիասյանը դատարան էր բերվել չսափրված նա երկար մորուքով էր և նրան ճանաչողները ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին, որ նա գրեթե նիհարած էր:

Նմանատիպ նյութեր