211652_close_icon
views-count1203 դիտում article-date 17:10 30-09-2015

Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Ղազախստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Կանատ Հասենովին` Հայաստանում Ղազախստանի նորանշանակ ռազմական կցորդի հավատարմագրման կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորեց ՂՀ ռազմական կցորդ, գնդապետ Կենժեբեկ Օռիմբաևին, մաղթեց նրան նորանոր հաջողություններ պատասխանատու առաքելության մեջ և հույս հայտնեց հայ-ղազախական երկկողմ հարաբերությունների ամրապնդման և պաշտպանական բնագավառում հետագա զարգացման համագործակցության վերաբերյալ: Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրեց նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակը և վերջին օրերի զարգացումները:

Նմանատիպ նյութեր