1684 դիտում
11:46 20-02-2019
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի
Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար
Ռաֆիկ Մանսուրին։
Նախարարը շնորհակալություն է հայտնել այցի համար և նշել․«Մասնավոր հատվածի
մրցունակության, ներդրումների պաշտպանության և գործարար միջավայրի բարելավման հարցերը
պետք է գտնվեն մեր համատեղ ուշադրության կենտրոնում։ Խնդրում ենք այս համատեքստում մեզ
հասցեավորել այն խնդիրները, որոնք նկատում եք՝ դրանց ամենագործնական արձագանքը տալու
նպատակով։ Ցանկանում ենք, որ մեր գործողությունների հետևողականությամբ մարդկանց մեջ
ամրապնդվի այն համոզմունքը և հավատքը, որ տնտեսական գործունեության դաշտ ազատ մուտքը,
հասավար մրցակցությունն այլևս անշրջելի են»։
«Շնորհավորում եմ նախարար Խաչատրյանին նշանակման կապակցությամբ և մաղթում ամենայն
հաջողություն Հայաստանի կայուն և ներառական տնտեսական աճի համար անհրաժեշտ
բարեփոխումներն առաջ տանելու հարցում: Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել սերտ
համագործակցությունը ՀՀ կառավարության հետ՝ վերջինիս կողմից իր երկրի քաղաքացիներին առավել
բարեկեցիկ ապագա երաշխավորելու հարցում», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր
հավատարմատար Ռաֆիկ Մանսուրը:
Կողմերը քննարկել են ամերիկյան ներդրումների ներգրավմանը, համագործակցության առկա
օրակարգին առնչվող հարցեր։
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
14:29 28-12-2018
Հայկ Մարությանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ռաֆիկ Մանսուրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
889 դիտում
12:17 20-01-2023
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենին
957 դիտում
15:24 13-06-2022
Նարեկ Մկրտչյանն ընդունել է ՀՀ-ում Շվեյցարիայի Գործերի ժամանակավոր հավատարմատար Վերներ Թութին
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
859 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ