Նավթի համաշխարհային գները կրկին նվազում են
Նավթի համաշխարհային գները կրկին անկում են ապրում: Այդ են վկայում առևտրի բորսաների տվյալները:
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ այսօր առավոտյան Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,36%-ով և 1 բարելի դիմաց կազմել 47,92 ԱՄն դոլար:
WTI տեխասյան թեթև նավթի գինը նվազել է 0.82%-ով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,86 ԱՄՆ դոլար:
Ներդրողները շարունակում են հետևել Չինաստանի էկոնոմիկայի վիճակին, քանի որ այդ երկիրն ազդում է նավթի պահանջարկի վիճակագրական տվյալների վրա: