«Յուվենտուսը» պատժել է թիմի պաշտպան Կասերեսին
Տուրինի «Յուվենտուսը» հանդես է թիմի պաշտպան Մարտին Կասերեսի վերաբերյալ եկել հայտարարությամբ, որը հարբած վիճակում ճանապարհատրանսպորտային պատահար է ստեղծել:
«Մարտին Կասերեսի արարքը «Յուվենտուսի» խաղացողի պարտականությունների լուրջ խախտում է և հարված թիմի հեղինակությանը:
Ֆուտբոլիստի հանդեպ մենք տուգանք կկիրառենք և ժամանակավորապես կհեռացնենք առաջին թիմի կազմից», նշված է հայտարարության մեջ:


