«Յուվենտուսը» Դիբալային պատժել է՝ հանելով կազմից
Հայտնի է դարձել, թե ինչու է «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հազվադեպ դուրս գալիս մեկնարկային կազմում:
Տուրինյոն ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան կարգադրել է 24-ամյա արգենտինացուն պահեստայինների նստարան ուղարկել այն բանից հետո, երբ իմացել է, որ նրա եղբայրն ու գործակալը ՊՍԺ-ի հետ բանակցություններ են վարել՝ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր տրանսֆերի շուրջ:
Այս մրցաշրջանում Դիբալան Իտալիայի առաջնության 17 խաղում դարձել է 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: