3104 դիտում
13:23 03-11-2020
«Գանձասար-Կապանը» որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները և թիմի ֆինանսները ուղղել բանակին ու Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին
Բաց նամակ «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Զ.Տոնապետյանին
Հարգելի տիկին Տոնապետյան, դիմում ենք Ձեզ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ողջ անձնակազմի անունից։
ԶՊՄԿ-ն երկար տարիներ հանդիսանում է մեր ֆուտբոլային ակումբի գլխավոր հովանավորը։ Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ «Գանձասար-Կապան»-ին հաջողվել է պատշաճ խաղ ցուցադրել ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն լիգայում, ինչպես նաև նվաճել Հայաստանի ֆուտբոլի գավաթը։
Այսօր պատերազմն ու համավարակը երկրում ստեղծել են ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ։ Ուստի հայտնում ենք Ձեզ, որ մեր երկրում ստեղծված իրավիճակից ելնելով՝ որոշում ենք կայացրել ժամանակավորապես դադարեցնել թիմի ելույթները Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում ու գավաթի խաղարկությունում և խնդրում ենք Ձեզ միառժամանակ դադարեցնել թիմի ֆինանսավորումը՝ այդ գումարն ուղղելով բանակին և Արցախից տարհանված մեր հայրենակիցների կարիքներին։ Սպորտն, անշուշտ, կարևոր է, այն մեր կյանքի իմաստն է, բայց հայրենիքն ու մարդկային կյանքերը վեր են ամեն ինչից։
Խորապես շնորհակալ ենք ԶՊՄԿ-ին երկարամյա աջակցության համար։
Հարգանքներով՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի անձնակազմ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1146 դիտում
15:07 31-08-2015
«Միկան» տոնեց առաջին հաղթանակը, «Գանձասար-Կապանը» փրկվեց վերջին րոպեներին
1616 դիտում
13:51 14-09-2015
«Փյունիկն» ու «Գանձասար-Կապանը» շարունակում են հետապնդել առաջատարներին
Այս բաժնից
3208 դիտում
10:03 11-01-2025
Մխիթարյանը կարող է բաց թողնել «Ինտեր»-ի առաջիկա հանդիպումը․ ինչ է պատահել
3016 դիտում
22:48 10-01-2025
Գեւորգ Տարախչյանը հեռացել է «Ուրարտուից»
3472 դիտում
21:41 10-01-2025
Դատարանը զրպարտչական է ճանաչել Արթուր Սողոմոնյանի հայտարարությունները