«Բարսելոնայի» կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյին հարկերից խուսափելու մեղադրանք է ներկայացվել:
Հետաքննիչների տվյալներով, Մասկերանոն 2011-2012թթ. իշխանություններից թաքցրել է իր կերպարի օգտագործման իրավունքներից ստացած եկամուտները և մոտ 1,5 մլն եվրոյի չափով հարկեր չի վճարել:
Իսպանական դատախազությունում հաստատել են, որ սեպտեմբերի ընթացքում Մասկերանոն վճարել է այդ գումարը՝ ավելացնելով նաև 200 հազ. եվրոյի տուգանք: Դա Մասկերանոյի պատիժը հետագայում կմեղմի, եթե նա մեղավոր ճանաչվի այդ գործով: