894 դիտում
23:40 27-05-2015
Եվրամիությունը և Շվեյցարիան ստորագրել են հարկերից խուսափելու դեմ համատեղ պայքարի մասին համաձայնագիր
Եվրամիությունը և Շվեյցարիան ստորագրել են հարկերից խուսափելու դեմ պայքարի նպատակով բանկային տեղեկատվություն ինքնաբերաբար փոխանակելու մասին համաձայնագիր, որի շուրջ բանակցությունները տևում էին ավելի քան 3 տարի:
Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, ըստ այդ փաստաթղթի, երկու կողմերն էլ պայմանավորվել են ինքնաբերաբար փոխանակել տեղեկատվություն՝ միմյանց ռեզիդենտների բանկային հաշիվների վիճակի մասին, սկսած 2018 թվականից: Այս համաձայնագիրը թափանցիկության նոր դարաշրջան է բացում ԵՄ և Շվեյցարիայի հարաբերություններում:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
21:55 15-07-2024
Շվեյցարիան և ՆԱՏՕ-ն համաձայնագիր են ստորագրել Ժնևում դաշինքի գրասենյակ բացելու մասին
1393 դիտում
21:12 12-04-2014
Էրդողանը Twitter-ին մեղադրել է հարկերից խուսափելու մեջ
Այս բաժնից
841 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում