Թուրքիայի վարչաՊետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կարծես թե, չի հաշտվում այն փաստի հետ, որ Twitter-ը կրկին գործում է այդ երկրում: Էրդողանը հայտարարել է, թե Twitter-ի ղեկավարությունը խուսափում է հարկեր վճարելուց և խոստացել է հետաքննություն սկսել:
«Twitter, YouTube և Facebook միջազգային կորպորացիաները ստեղծվել են միմիայն եկամուտ ստանալու նպատակով: Մանավանդ Twitter-ը խուսափում է հարկեր վճարելուց, և մենք հետաքննելու ենք այդ գործը»,-հեռուստաթեթրում հայտարարել է Թուրքիայի վարչապետը:
Հիշեցնենք, որ Էրդողանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այդ երկրում սոցիալական ցանցերտ փակելու մասին, որոնց հնարավոր փակման դրդապատճառ էր մեջբերում համացանցի միջոցով քաղաքացիների անձնական կյանք ներխուժելու հանգամանքը, և որ ամ,ենակարևորն է, ինչպես նշել է նա, կառավարական գաղտնիքներ են հրապարակվում:
Թուրքիայում Twitter-ն ունի 15 մլն օգտատեր: