«Չելսի»-ն և «Յուվենտուս»-ը մտադիր են ձեռք բերել «Բարսելոնա»-ի կիսապաշտպան խավիեր Մասկերանոյին, հայտնում է Football Direct News-ը: 29-ամյա արգենտինացի խաղացողին ձեռք բերելու գլխավոր հավակնորդը համարվում է «Նապոլի»-ն: Սակայն «Չելսի»-ն և «Յուվենտուս»-ը ցանկանում են նեապոլիտանական ակումբի հետ պայքարել Մասկերոնային ձեռք բերելու համար:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի խաղացողը բազմիցս նշել է, որ դեմ չէր լինի տեղափոխվել «Նապոլ»-ի, որը գլխավորում է իր նախկին մարզիչ Ռաֆաել Բենիտեսը: