Լեհաստանի իշխանությունները հնարավոր է՝ վտարեն ՌԴ դեսպանին
Լեհաստանի իշխանությունները չեն բացառում երկրում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևի վտարումը՝ երկրորդ համաշխարհային պատերազմում Լեհաստանի գործողությունների վերաբերյալ հնչեցրած իր արտահայտությունների համար, հաղորդել է TVN24 հեռուստաալիքը:
Լեհական հեռուստաալիքին տված հարցազրույցում Անդրեևն ասել է, որ Վարշավան 1930-ականներին խոչընդոտել է հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը, իսկ Ռուսաստանի և Լեհաստանի միջև հարաբերությունները գտնվում են ամենավատ մակարդակում՝ երկրորդ աշխարհամարտից մինչ այսօր:
Լեհաստանի վարչապետ Ցեզարի Տոմչիկը Անդրեևի հայտարարությունները համարել է ապտակ՝ լեհ ժողովրդին և նշել, որ կկիրառվեն ավանդական միջոցներ՝ բողոքի նոտայից ընդհուպ մինչև վտարում: