Լեհաստանի իշխանությունները երկրի քաղաքացիներին կոչ են արել լքել Ռուսաստանը
Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ Ռուսաստան ցանկացած ուղևորությունից Ուկրաինայում շարունակվող պատերազմի և այն բանի պատճառով, որ ՌԴ իշխանությունները Լեհաստանը պաշտոնապես հայտարարել են «ոչ բարեկամական» պետություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Պաշտոնական հաղորդագրության մեջ, որը փետրվարի 16-ին հրապարակվել է արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, ԱԳՆ-ն նաև խորհուրդ է տալիս Ռուսաստանում գտնվող Լեհաստանի քաղաքացիներին «լքել ՌԴ տարածքը հասանելի առևտրային ու մասնավոր միջոցներով, բացառությամբ այն դեպքերի, երբ անձնական, ընտանեկան կամ մասնագիտական հանգամանքները նրանցից պահանջում են մնալ երկրում»։
Փաստաթղթում ընդգծվում է, որ ՌԴ-ում Լեհաստանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու հնարավորությունները գնալով սահմանափակվում են։ Սա պայմանավորված է Սանկտ Պետերբուրգում և Կալինինգրադում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունները փակելու Ռուսաստանի իշխանությունների որոշումներով, ինչը հանգեցրել է դիվանագիտական և հյուպատոսական անձնակազմի թվաքանակի կրճատման։
«Անվտանգության հետ կապված իրադրության կտրուկ վատթարացման, սահմանների փակման կամ այլ անկանխատեսելի հանգամանքների դեպքում տարհանումը կարող է զգալիորեն բարդանալ կամ նույնիսկ անհնար լինել», – նախազգուշացրել է նախարարությունը։
Վարշավան և Մոսկվան իրենց հյուպատոսական հաստատությունները սկսել են փոխադարձաբար փակել 2024 թ. աշնանից: Դրանցից վերջինը՝ Գդանսկում ՌԴ հյուպատոսությունը և Իրկուտսկում Լեհաստանի հյուպատոսությունը, փակվեցին 2025 թ․ վերջին: Արդյունքում երկու երկրներն այժմ չունեն գլխավոր հյուպատոսություններ, աշխատում են միայն դեսպանատները մայրաքաղաքներում։