Օլլանդ. Ֆրանսիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ մարզական ճամբարը
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլլանդը հայտարարել է, որ վեց ֆրանսիական ինքնաթիռներ ավիահարվածներ են հասցրել ու ոչնչացրել Իսլամական պետություն կոչվող ահաբեկչական խմբավորման մարզական ճամբարը, հաղորդում է Reuters-ը:
«Ֆրանսիան այս առավոտ Սիրիայում ավիահարվածներ է հասցրել Իսլամական պետության մարզական ճամբարի վրա, որը սպառնալիք էր ներկայացրել մեր պետության նկատմամբ», -հայտարարել է Օլլանդը:
Նա նաև հայտնել է, որ ապագայում նոր հարվածներ են հասցվելու ահաբեկիչների դիրքերի ուղղությամբ: Այս անգամ ավիահարվածը կատարվել էր Դեյր Էլ Զոր նահանգի տարածքում, որը գտնվում է Սիրիայի արևելքում: