Սիրիայում հերթական ադրբեջանցի գրոհայիններին են ոչնչացրել. ֆոտոշարք
Սիրիայում սպանվել են Ադրբեջանի 2 քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ հղում անելով իսլամիստ ծայրահեղականներին:
Տեղեկությունների համաձայն, սպանվածները՝ «Հասան Ազերի» և «Աբդուլ Մեթին» մականուններով, կռվում էին ահաբեկչական «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» խմբավորման շարքերում:
Մոջահեդները համացանցում տեղադրել են վերջիններիս լուսանկարները: Նրանցից մեկը Սումգայիթից, իսկ մյուսը՝ Բաքվից էր:
Նշենք, որ Սիրիայի մարտերում մինչ օրս շուրջ 200 ադրբեջանցի զինյալ է ոչնչացվել: