Ռուսական ավիացիան Սիրիայում ոչնչացրել է ԻՊ-ին պատկանող T-55 տանկերն ու ոչ միայն
Ռուսական ռազմաօդային ուժերը ոչնչացրել են Սիրիայում տեղակայված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զրահամեքենաների ու զրահատեխնիկայի մի ողջ բազա: Այդ մասին հայտնել է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, հաղորդում է Tass-ը:
ՌԴ ավիացիան ոչնչացրել է շուրջ 30 միավոր տարբեր տեխնիկա, այդ թվում՝ սիրիական բանակից զավթված T-55 տանկեր:
Ընդհանուր հաշվով ահաբեկիչների բազային հասցվել է 6 հարված: