Թղթե ծրարի վերջը
Ֆինլանդիայում փակվում է թղթե ծրարներ արտադրող գործարանը, և այդ ոլորտն արդեն պատմության գիրկն է անցնում: Bong Suomi ընկերությունը ստիպված է եղել դադարեցնել Քաավում տարեկան 500 մլն ծրար արտադրող գործարանի գործունեությունը, քանզի թվային տեխնոլոգիաները նվազեցրել են թղթե ծրարների պահանջարկը, տեղեկացնում է flashnord.com-ը:
Ընկերության ներկայացրած տվյալներով, եղել են ժամանակներ, որ Եվրոպայում տարեկան 120 մլրդ ծրար են օգտագործել: Այժմ այդ թիվը կրկնակի նվազել է, և շվեդական Bong ընկերությունը արդեն ստիպված է փակել Եվրոպայում գործող իր ութ գործարանները:
Ֆինլանդիայում դեռ լավ ժամանակներում օգտագործել են տարեկան շուրջ 1,4 մլրդ ծրար, բայց վերջին 15 տարիների ընթացքում նրանց թիվը երկու անգամ նվազել է: