Աշխարհում ամենամեծ թղթե ինքնաթիռի թռիչքն ու անկումը. տեսանյութ
Մանուկ հասակում բոլորս էլ պատրաստել ենք թղթե ինքնաթիռներ և թռցրել դրանք, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել Պիմայի օդատիեզերական թանգարանի աշխատակիցների պատրաստած թղթե ինքնաթիռի չափսերի հետ:
Աշխարհում ամենամեծ թղթե ինքնաթիռի wx5 թռիչքը նկարահանվել է GoPro տեսխցիկների միջոցով: Ինքնաթիռն անվանել են Arturo Desert Eagle: Երկարությունը կազմում է 13,7 մետր, իսկ թևերի երկարությունը՝ 7,9 մետր: Օդում ամենամեծ արագությունը եղել է 160կմ/ժ: Այն պատրաստված է ծալքավոր ստվարաթղթից, Այն կշռում է 360 կգ և հնարավոր է եղել օդ բաչձչացնել մոտ 1,5 կմ, որից հետո բաց է թողնվել ազատ թռիչքի: