8399 դիտում
21:12 05-04-2017
Թողարկվել է հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը
ՀՀ Կառավարության ընդունելությունների տանը ապրիլի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված Հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը:
Մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը։
Հատուկ ծրարը յուրահատուկ ֆիլատելիստական արտադրանք է, թեմատիկ ծրար, որը մարվում է Հատուկ դրոշմակնիքով:
Հատուկ ծրարը պատրաստվել է 1000 հատ տպաքանակով: Ծրարի վրա պատկերված է Էջմիածնի Մայր տաճարը և Պեկինում գտնվող Երկնքի տաճարը, ձևավորված հայկական նախշազարդով և չինական վիշապով՝ խորհրդանշելով համապատասխանաբար՝ Հայաստանը և Չինաստանը:
Հատուկ ծրարի վրա փակցված է 2014 թվականին թողարկված «Հայկական ազգային տարազներ. Երևան» թեմային նվիրված նամականիշը և 2016 թվականին թողարկված Չինաստանի հինավուրց քաղաքներին նվիրված նամականիշը:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
598 դիտում
14:54 01-02-2025
Le Parisien-ն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը
664 դիտում
14:35 01-02-2025
Ցուկերբերգը մտադիր է Թրամփի հարևանությամբ առանձնատուն գնել
595 դիտում
14:11 01-02-2025
ԱՄՆ-ն պետք է հսկողություն սահմանի Ուկրաինայի հարուստ հանքավայրերի վրա․ Էստոնաիայի ԱԳ նախարար