211652_close_icon
views-count24154 դիտում article-date 00:34 26-09-2015

Խոշոր հրդեհ «Փեթակ» առևտրի կենտրոնում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան. ժամանել են մեծ թվով հրշեջ-փրկարարներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել և հայտնել են, որ այրվում են «Փեթակ» առևտրի կենտրոնի գլխավոր մուտքին կից առևտրի տաղավարները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, թիվ 2 և 4 ջոկատները՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան: Դեպքի վայր է ժամանել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ Կարեն Տոնոյանի գլխավորությամբ: Հրշեջների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Տեղում էին նաև 1-03 շտապօգնության բրիգադը, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները և էլեկտրացանցի աշխատակիցները: Այրվել է արագ սննդի 9 կետ, 4-ական ք.մ և ջերմահարվել 1 արագ սննդի կետ՝ 4 ք.մ: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզ կլինի փորձաքննությունից հետո: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր