1191 դիտում
18:50 25-09-2015
Ընդլայնվել է հայկական ավանդական մսամթերքը ՌԴ շուկա արտահանելու հնարավորությունը
Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես թույլատրել է ռուսական շուկա արտահանել հայկական արտադրության հում ապխտած մսամթերք, ինչպես նաև ավանդական սուջուխ և բաստուրմա:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության երկարատև բանակցությունների արդյունքում 2014 թվականի նոյեմբեր 12-ից սկսած ԵԱՏՄ ռեեստրում գրանցված մսամթերք արտադրող և/կամ վերամշակող տնտեսավարողները կարող են վերսկսել 72OC և ավելի բարձր ջերմաստիճանում վերամշակված մսամթերքի արտահանումը ՌԴ: Հիշեցնենք. որ մսամթերքի արտահանումը ՌԴ արգելվել էր դեռևս 2007 թվականին՝ խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության բռնկման պատճառով:
Բանակցությունների արդյունքում այս տարվա մայիսի 15-ից հնարավոր է դարձել ռուսական շուկա արտահանել բաստուրմա արտադրատեսակը, իսկ սեպտեմբերի 22-ից՝ նաև հայկական արտադրության հում ապխտած մսամթերքը և սուջուխը: Վերաբացման հիմք են հանդիսացել ռուս գործընկերների հետ իրականացված համատեղ ուսումնասիրությունները, ինչպես նաև երկրում տիրող անասնահամաճարակային կայուն իրավիճակը:
Շարունակվում են ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության գործընկերների հետ համատեղ աշխատանքները՝ կենդանական ծագման հումքի և մթերքի արտահանման ծավալներն ընդլայնելու և շուկայում հայկական բրենդի ուրույն դիրքն ապահովելու ուղղությամբ:
Նմանատիպ նյութեր
26474 դիտում
09:48 11-10-2018
ՀՀ ներքին շուկայում կարագի 1 կգ-ի գինը 9.4 դոլար է՝ միջազգային շուկայի գնից 5 դոլարով ավելի․ «Ժողովուրդ»
3031 դիտում
19:18 24-10-2015
ԱՀԿ-ն որոշել է վտանգավոր համարել վերամշակված մսից պատրաստված մսամթերքը
26504 դիտում
17:51 02-11-2016
Զավեշտալի գողություն Արարատի մարզում. գողացել են ոչ միայն մսամթերքը, այլև՝ կացինը
Այս բաժնից
979 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1321 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1141 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան