ԱՀԿ-ն որոշել է վտանգավոր համարել վերամշակված մսից պատրաստված մսամթերքը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը [url=http://www.utro.ru/articles/2015/10/23/1258861.shtml]որոշել է[/url] ընդլայնել կանցերոգեն նյութերով հարուստ մթերքների ցանկը և դրանում ընդգրկել այն ապրանքները որոնք պատրաստված են վերամշակված մսից՝ նրբերշիկ, կոտլետներ և այլն:
Մասնագետները կարծում են, որ մսամթերքի օգտագործումը մեծացնում է աղիքային քաղցկեղի հավանականությունը: Միաժամանակ, ԱՀԿ-ն հնարավոր է հայտարարի, որ վերամշակված մսամթերքի օգտագործումն առաջացնում է քաղցկեղ:
Բանն այն է, որ վերամշակված միսն իր մեջ պարունակում է տոքսիկ միացություններ, որոնք եթե հայտնվեն մարդու օրգանիզմում, կվնասեն երիկամները, կառաջացնեն արյունահոսություն:
Նշվում է, որ ԱՀԿ-ի ցանկը պաշտոնապես կհամալրվի հոկտեմբերի 26-ին: