«Լիվերպուլը» կրկնեց 56 տարվա ռեկորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Լիվերպուլը» դրամատիկ պայքարում հաղթեց ՊՍԺ-ին՝ 3:2:
Մերսիսայդյան թիմի համար այդ հաղթանակը մրցաշրջանի մեկնարկի պաշտոնական խաղերում 6-րդ անընդմեջն էր: Մինչ այդ Յուրգեն Կլոպի սաները 5 հաղթանակ էին տարել ԱՊԼ-ի առաջին հինգ խաղերում:
«Լիվերպուլը» մրցաշրջանը սկսեց առաջին 6 խաղում վեց հաղթանակով, ինչը առաջին անգամ էր 1961/62 մրցաշրջանից ի վեր: Այն ժամանակ թիմը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում: