«Եվրատեսիլ»-ի անցկացման կանոնները փոխվել են
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի անցկացման կանոնների փոփոխություն է կատարվել: Այդ մասին հայտնում է «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը:
Սկսած 2016 թվականից՝ «մեծ հնգյակի» երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Իտալիայի և մրցույթը հյուրընկալող երկրի ներկայացուցիչները ելույթ կունենան կիսաեզրափակիչում:
Նշենք, որ 2016 թ-ին «Եվրատեսիլ»-ը կանցկացվի Շվեդիայում: