ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Փոխվել է Երևանի գարեջրի 3-րդ փառատոնի անցկացման օրը
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ փոխվել է Երևանի գարեջրի 3-րդ փառատոնի անցկացման օրը։ Հաղորդագրության մեջ ասվում է.
«Հարգելի համաքաղաքացիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Տեխնիկական և կազմակերպչական որոշակի խնդիրներով պայմանավորված, «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրի շրջանակում անցկացվող Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը՝ նախապես հայտարաված օգոստոսի 19-ի փոխարեն, տեղի կունենա օգոստոսի 20-ին՝ ժամը 18:00-ից 23:00-ն:
Հայցում ենք ձեր ներողամտությունը:
Երևանի քաղաքապետարան»։