2952 դիտում
11:18 02-06-2022
«Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթի անցկացման վայրը փոխվել է. այն տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում
Հունիսի 3-ից մինչև հունիսի 18-ը Հայաստանում կկայանա «Միսս ԱՊՀ-2022» միջազգային գեղեցկության մրցույթը։ Կազմակերպիչները հայտնել էին, որ մրցույթը կայանալու է Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թանտրոնում, բայց հաշվի առնելով որոշակի հանգամանքներ՝ որոշվել է մրցույթը տեղափոխել Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր։
«Միսս ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիր Նաիրի Մնացականյանը հաստատեց լուրը։ Նա հայտնեց, որ մրցույթին մասնակցելու համար ՀՀ են ժամանելու աշխարհի տարբեր երկրներից բազմաթիվ ճանաչված անձինք մոդելինգի եւ նորաձեւության ոլորտից։
Մասնակից գեղեցկուհիներին ոգեւորելու համար ժամանելու են իրենց երկրից ուղեկցող թիմեր, լրատվամիջոցներ եւ զբոսաշրջիկներ, որոնց քանակը անհամատեղելի է դառնում Օպերայի դահլիճի տեղերի հետ։
Հավելենք, որ մրցույթի ընթացքում լինելու են համերգային և պարային շոու ծրագրեր, որոնցից շատերը կներկայացնեն արտասահմանյան խմբեր։
Աննա Հարությունյան

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
7620 դիտում
16:38 02-08-2018
Ռոմելլա Թամարյանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում ճանաչվել է 2-րդ վիցե միսս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
11452 դիտում
23:08 03-07-2024
Նիկոլ Վովաևիչը պատրաստվում է իր հեռանալուն. Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
2209 դիտում
20:14 01-07-2024
Fastex-ը 230,000 FTN-ով է պարգևատրել հայկական սպորտի 103 ներկայացուցիչների