13925 դիտում
16:09 22-09-2015
Լարված իրավիճակ Արարատի մարզի Նիզամի գյուղում. գյուղացիները պատրաստվում են ողջ գյուղով պաշարել Ջրային տնտեսության պետական կոմիտեն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն շուրջ 6 ամիս է` Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչները զրկված են խմելու և ոռոգման ջրից, իսկ թե ինչն է պատճառը` գյուղացիները չգիտեն:
Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասացին գյուղացիները:
Նրանք արդարացիորեն բարձրաձայնում էին` ասելով. «Գարունը եկավ, բոլորս բանկից վարկերը վերցրեցինք, որ բերքը ցանեինք, աշունն էլ լավ բերք ունենայինք: Ցանեցինք, 1, 2 անգամ ջրեցինք, մեկել տեսնենք` շաբաթներով, ամիսներով ջուր չկա:
Բերքը չորացավ, վարկերն էլ մնաց մեր վրա: Դիմել ենք թե' գյուղապետին, թե' մարզպետարան, Ջրային տնտեսության պետական կոմիտե: Կոմիտեի պատասխանատուն` Վարդան Մովսիսյանը, անընդհատ ասում է` ջուրը էսօր կլինի, վաղը կլինի ու արդեն 6 ամսից ավել է չկա, իսկ երբ փողը մուծելու օրն է գալիս, ժողովրդին սպառնում է` եթե չմուծեն` դատի տալ:
Առաջ գոնե գիշերվա 12-ից հետո ջուրը տալիս էին, ջրում էինք, հիմա էտել չկա: Ինչ անենք` չգիտենք, ոնց ապրի գյուղացին առանց ջրի ու բերքի, ոնց որ անապատում ապրենք: Ժողովրդի կեսն էլ ջրի պատճառով հողերը թողնում են և հեռանում գյուղից: Գյուղապետարանը և մարզպետարանը կոնկրետ պատասխան չեն տալիս, թե որն է ջուր չունենալու պատճառը: Եթե մոտ օրերս ջրի հարցը չլուծվի կամ կոնկրետ պատասխան չտան` որն է պատճառը, ողջ գյուղով գնալու ենք «Ջրային տնտեսության պետական կոմիտե»:
Գյուղացիները նաև նշեցին, որ խմելու ջուր էլ չունեն, իսկ իրենց ջուրը գալիս է հարևան Դարակերտ և Ղուկասավան գյուղերից և այնտեղ ջուրը միշտ գալիս է, իսկ իրենց` չգիտես ինչու, չի հասնում:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել հակառակ կողմի տեսակետը նշված խնդրի շուրջ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+