13156 դիտում
15:39 07-05-2014
Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում. գյուղացիները սպառնում են թրթուրի նման ողջ գյուղով գրոհել գյուղնախարարությունը
Այսօր՝ մայիսի 7-ին, արտակարգ ու պայթունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում:
Ինչպես նշված գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն տևական ժամանակ է՝ գյուղը գրոհի է ենթարկվել թրթուրների կողմից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիները զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում են. «10 օր ա, թրթուրները մեզ ուտում են, ձմեռը մրգատու ծառերը ցրտահարվեցին, ասինք՝ ոչինչ, կառավարությունը անզոր էր բնության դեմ, բայց էս անտեր թրթուրները, որ 12 ցիլինդր պորշինները միացրած մտնում են մեր տները, բան չենք կարում անենք, անզոր ենք, քանի որ դրա համար պետք է մտածեն մարզպետարանը՝ գյուղատնտեսության նախարարության հետ,: Քանի օր է՝ տեղյակ են խնդրին, սակայն չեն բարեհաճում գան, իրենց աչքով տեսնեն տեղի ունեցածը»:
Եթե նախկինում ուղղաթիռով անտառը թունաքիմիկատով սրսկում էին, ինչը հնարավորություն էր տալիս խուսափել թրթուրների գրոհից, ապա հիմա գյուղացին լրիվ մատնվել է բախտի քմահաճույքին: Գյուղատնտեսության նախարարությունից գյուղացիների ահազանգերին պատասխանել են, թե՝ տեխնիկան մենք կտանք, դուք էլ թունաքիմիկատը, ջուրը, «նասոսները» ձեր միջոցներով ճարեք ու սրսկեք»: Նման «թրթուրային» պատասխան միայն կտային գյուղնախարարության կաբինետներում գիրացած չինովնիկները:
Այսօր արդեն գյուղացիները քննարկում էին հարցը, որ եթե մինչև վաղը խնդիրը չլուծվի, իրենք պարկերով հավաքած թրթուրները բերելու են կառավարության 3-րդ մասնաշենք, որտեղ գտնվում են ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները, որտեղից էլ գնալու են կառավարության վարչական շենք, որտեղ կառավարության հերթական նիստն է տեղի ունենալու, ու վստահ են, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իրենց դարդին դարման կլինի, քանի որ հողի մշակի «ղադրը» լավ գիտի:
Գյուղացիներին փորձում էր հանգստացնել ու խոստումներ տալ գյուղապետ Մարատ Բաղդասարյանը, ով ասում էր, որ պատկան մարմինները խնդրին տեղյակ են ու խոստացել են հարցը լուծել, սակայն գյուղացիները ասում էին «գյուղապետ ունենք, աշխարհը չունի, բայց էս հարցը վերևներով պետք է լուծվի», ու կրկին սպառնում, որ վաղը թրթուրների նման գրոհելու են գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները: Տարեցներն էլ արդեն գյուղի մասին բանաստեղծություն են հորինել՝
Թրթուրն եկավ շարան-շարան,
մեզի արավ դիվադադար,
գյուղնախարար գյուղի ճամփեն,
մոռացել է կաբինետեն,
ու մնում է որպես նվեր,
նրան պարկով թրթուր նվիրենք:
Մանրամասները՝ տեսանյութում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12775 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ