Ուկրաինայի գլխավոր դատախազը կոչ է անում պատգամավորներին հրաժարվել անձեռմխելիության իրավունքից
Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինը կոչ է արել երկրի պատգամավորներին հրաժարվել անձեռմխելիությունից, հաղորդում է unian.net-ը:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ, այսպես կոչված, «Շոկինի ցուցակ» գոյություն չունի և իր կոչը ծուղակ չէ:
«Շատ լավ կլիներ մեր պատգամավորների կողմից անձեռմխելիության մասին օրենքը չեղյալ հայտարարելը: Վստահ եմ, որ հարցը պետք է քննարկել օրենսդրական մակարակով»,-ասել է Շոկինը:
Օրեր առաջ հայտնի էր դարձել այն մասին, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը պատրաստվում է հայց ներկայացնել՝ ընդդիմադիր բլոկի մի քանի պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: